00:00:00

Վարդենյաց լեռնանցքը փակ է

20:35, 27 փետրվար 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (բուք) կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Շիրակի (բացի Ախուրյանի և Արթիկի տարածաշրջաններից), Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից) մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում տեղում է ձյուն: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա էմերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էբոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր