00:00:00

Տիգրան Սարգսյանի հորեղբոր դստեր փոխարեն ԵՊԲՀ–ում նոր դեկան են ընտրել

20:01, 27 փետրվար 2019

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Գիտական խորհրդի նիստ, որի ընթացքում տեղի է ունեցել նաև Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի ընտրություն: Ըստ ԵՊԲՀ հաղորդագրության, դեկանի պաշտոնը զբաղեցնելու համար դիմել էր Ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, Տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոնի դոցենտ Գայանե Ավետիսյանը, որը փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ 70 կողմ և 2 դեմ ձայներով ընտրվել է Օտարերկրացիների ուսուցման դեկանատի դեկանի պաշտոնում: Հիշեցնենք, որ մինչև այդ դեկանի պաշտոնը 12 տարի զբաղեցնում էր ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հորեղբոր դուստրը՝ Աննա Սարգսյանը, որը բուհի դեմ դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին հրամանը եւ վերականգնել նախկին պաշտոնում: Նա պնդում է, որ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը փորձում է ազատվել իրենից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր