00:00:00

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է «Thales» ընկերության փոխնախագահին

19:23, 27 փետրվար 2019

Փետրվարի 27-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ֆրանսիական «Thales» ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին: «Thales» ընկերությունն էլեկտրական համակարգեր նախագծող և կառուցող, ավիատիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է աշխարհում: Զրուցակիցները քննարկել են տարբեր ձևաչափերով համագործակցության հեռանկարները, մասնավորապես Հայաստանում գիտահետազոտական մասնաճյուղի ստեղծման, հայկական բարձր տեխնոլոգիական ընկերությունների հետ համատեղ ծրագրերի իրականացման և «Ինժեներական քաղաք» ծրագրի շրջանակում համագործակցության առումներով: Վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Փոլ Ռեմին ապագայում մեծ պատվիրակության գլխավորությամբ կրկին Հայաստան կայցելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր