00:00:00

Խանջյան փողոցում կեսգիշերին հրավառություն կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն

17:05, 27 փետրվար 2019

Փետրվարի 27-ին կեսգիշերին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Խանջյան փողոցում հրավառություն է: Նույն պահին փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին եղել է հրագործական իր: Քաղաքացին հրավառություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ ինքն է կատարել հրավառություն: Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Հարգելի քաղաքացինե՛ր, ևս մեկ անգամ կոչ ենք անում հարգել այլ քաղաքացիների իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները: https://www.youtube.com/watch?v=0uxyRG90KfU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր