00:00:00

Դատարանում ավարտվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը

16:39, 27 փետրվար 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը:
Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի առաջարկ են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն միջնորդությունը մերժվել է:
«Դատաքննությունը ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու»,- ասաց Արսեն Մկրտչյանը: Պաշտպանը չկարողացավ տեղեկություն տրամադրել, թե երբ դատարանը կհրապարակի որոշումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր