00:00:00

Վատ է, որ Արարատ Միրզոյանը խուսափեց հնչեցնելուց այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Աշոտյան

16:26, 27 փետրվար 2019

Լավ է, որ Արարատ Միրզոյանն արձագանքեց իմ առաջակությանը եւ Ռուսաստանի Դաշնային Խորհրդի լիագումար նիստին խոսեց Սումգայիթի ջարդերի մասին: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա մասնավորապես, նշել է. «Վատ է, որ չխոսեց նաեւ ադրբեջանական պրոպագանդայի մասին Խոջալուի դեպքերի առնչությամբ: Լավ է, որ քննադատեց հակահայկական ակցիաների մասին անդրադարձը Ռուսաստանում: Վատ է, որ հայկական լոբիստական ներուժը չօգտագործվեց ռուսական քաղաքական եւ մեդիադաշտերում համարժեք պատասխան տալու համար: Լավ է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելիս ընդգծվեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Վատ է, որ Հայաստանի նոր ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյան հերթական անգամ խուսափեց հնչեցնելուց այն միտքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ասածս, ինչ է: Անկախ ներքաղաքական իրավիճակից, կան բազում ազգային եւ պետական նշանակության հարցեր, որտեղ համադրված աշխատանքի հրամայական կա»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր