00:00:00

«Սերժ Սարգսյանի համար անհանդուրժելի է եղել Արթուր Սարգսյանի գոյությունը»

23:09, 16 մարտ 2018

Նա դամոկլյան սրի նման կախվեց այս իշխանությունների գլխին, որովհետև ազնիվ էր և գիտեր՝ ինչ էր անում, իշխանությունները գիտեին, որ նրան կանգնեցնել չի լինի: Այսօր Հանուն Հայաստանի փրկության ճակատի հանրահավաքի ժամանակ ասաց ճակատի անդամ Թամար Հովհաննիսյանը՝ խոսելով Հաց բերող Արթուր Հովհաննիսյանի մասին: Հիշեցնենք, որ այսօրվա հանարահավաք-երթը նրան է նվիրված: Նրա ելույթից հետո կազմակերպիչները հաց բաժանեցին բոլորին, որը սիմվոլիկ բնույթ էր կրում: Փաստաբան Արայիկ Պապյանն էլ ասաց, որ իր ընկերներից մեկի խոսքն է մեջբերում՝ Հաց բերողին սպանեցին հացկատակները, որը նա վերագրեց իշխանություններին: Ըստ նրա՝ Արթուր Սարգսյանին սպանեցին իշխանական պնակալեզները: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանն էլ նշեց, որ Արթուրը մեսիջներ հղեց բոլորին, սակայն վերջում հանդիսացավ այս համակարգի զոհը: Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի համար անհանդուրժելի է եղել Արթուր Սարգսյանի գոյությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր