00:00:00

Իրանում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի եւ Հասան Ռոհանիի հանդիպումը

12:17, 27 փետրվար 2019

Թեհրանի «Սաադաբադ»  պալատում տեղի է ունեցել պաշտոնական այցով Իրան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: «Սաադաբադ» պալատում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականյանը: Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո մեկնարկել է Իրանի և Հայաստանի ղեկավարների առանձնազրույցը: Այցի շրջանակներում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ: Թեհրանում վարչապետը հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ի պատիվ ՀՀ վարչապետի՝ Իրանի նախագահի անունից կտրվի պաշտոնական ճաշ: Այնուհետև կառավարության ղեկավարը հանդիպում կունենա ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Փետրվարի 27-ի երեկոյան վարչապետը կայցելի Թեհրանի «Արարատ» մարզամշակութային կենտրոն և կհանդիպի Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչներին:Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր