00:00:00

Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ գործերի հավատարմատարը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա զարգացման հարցը

10:44, 27 փետրվար 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը փետրվարի 26-ին ընդունել է ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: Կառավարությունից  հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է կառավարության գերակայություններն ու երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ նախատեսված քայլերը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ գործերի հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը շնորհավորել է Մհեր Գրիգորյանին փոխվարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակել երկկողմ համագործակցության հետագա զարգացման շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր