00:00:00

Երեւանում եւ 7 մարզերում ձյուն է տեղում, որոշ հատվածներում բուք է ու մերկասառույց

14:24, 27 փետրվար 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր եւ «Մեղրու սար» կոչվող հատվածները (բուք է): Սպիտակի ոլորաններն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց) դժվարանցանելի են միայն բեռնատար ավտոմեքենաների համար: Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի եւ Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Գեղարքունիքի մարզի Սեւան, Գավառ, Մարտունի, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում եւ «Սիսիանի զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն: Ձյուն է տեղում նաեւ Երեւանի հյուսիսային շրջաններում: Երեւան-Սեւան ավտոճանապարհի 25-ից 30-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր