00:00:00

Մանվել Գրիգորյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավորին

23:03, 26 փետրվար 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում հետաձգվեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի  պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդել են իրենց պաշտպանյալին 20 միլիոն գրավի դիմաց ազատ արձակել: Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի դիմում են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին, և դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Որոշումը կհրապարակի փետրվարի 27-ին ժամը 14:00-ին։ 2018թ. դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բավարարել Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակելու առաջանի ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը: Գրիգորյանը կրկին կալանավորվել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր