00:00:00

Քանի դեռ այս հրապարակում այսքանով ենք, վախենում եմ, որ Արթուրի ասածը չհասկացանք. Դավիթ Սանասարյան

22:43, 16 մարտ 2018

Քիչ առաջ մեկնարկեց  Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ հայտարարված «Հանուն Հայաստան պետության» ճակատի հանրահավաքը: Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ Արթուր Սարգսյանի հիշատակը հարգելով։ Մասնակիցներից Դավիթ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ Արթուր Սարգսյանը երբ հաց տարավ Սասնա ծռերին, միակն էր, ով ասաց՝ ով, եթե ոչ ես: «Մարդ, ով մարտահրավեր նետեց ոչ միայն իշխանություններին, այլև մեզ բոլորիս, ով ասաց, հերիք է մեծ-մեծ խոսեք, բողոքեք, գործ արեք, և այսօր ես հարց եմ տալիս՝ արդյոք հասկացել ենք, թե ինչ արեց Արթուրը: Վստահ չեմ, քանի դեռ այս հրապարակում այսքանով ենք, քանի դեռ մարդկանց եղանակն ու վախն է խանգարում, քանի դեռ հուսահատված ենք ամեն մեկս մեր պատճառով, վստահ չեմ, որ հասկացել ենք» ,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր