00:00:00

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, զրուցել դիրքապահ զինծառայողների հետ

22:18, 26 փետրվար 2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 26-ին աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում: Մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացում քննարկվել են պաշտպանական գերատեսչության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխգործակցության, սահմանամերձ համայնքների խնդիրների լուծմանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի, եղել մարտական հենակետերում, տեղում դիտարկել կատարված և ընթացիկ ինժեներական ու ամրաշինական, հենակետերի վերազինմանն ուղղված աշխատանքները, տվել համապատասխան հանձնարարականներ: Դավիթ Տոնոյանը զրուցել է դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց պատրաստությամբ ու տրամադրությամբ` հավաստիացնելով, որ զինանձնակազմի սոցիալ-կենցաղային հարցերը գտնվում են ռազմաքաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում: Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի վարժադաշտում, հետևել զինծառայողների մարտավարամասնագիտական պատրաստության գործնական պարապմունքներին, դիտարկել զորամասային ու զորանոցային պայմանները, զինծառայողների ճաշացանկը` համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկելով ծառայության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր