00:00:00

Լևոն Քոչարյանին մեղադրանք կառաջադրվի՞

22:02, 26 փետրվար 2019

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ, կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով։ ԱԱԾ-ն մասնավորապես հայտնում է, որ, ըստ իրենց ուսումնասիրության, Սեդրակ Քոչարյանը իր հիմնադրած ընկերություններից մեկում կազմակերպել և ղեկավարել է հարկման հաշվարկներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու և առանձնապես խոշոր չափերով եկամտային հարկ չվճարելու գործընթաց, որից հետո, ցանկանալով թաքցնել պետական բյուջե չվճարված հարկի ծագման աղբյուրը, այն օրինականացրել է մի շարք բանկային փոխանցումներ կատարելով։ Տեղեկացրել էինք, որ Սեդրակ Քոչարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, եւ դատական հայց է ներկայացնելու ԱԱԾ-ի դեմ։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն Ազգային անվտանգության ծառայությունը ապօրինի հարստացման եւ եկամուտները թաքցնելու գործով առաջիկայում մեղադրանք է առաջադրելու նաեւ Քոչարյանի կրտսեր որդուն՝ Լեւոն Քոչարյանին։ Նշենք, որ ԱԱԾ-ն իր նախորդ հաղորդագրությունում նշել էր, որ Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Իսկ Քոչարյանների անծայրածիր ունեցվածքի վերաբերյալ մամուլում կան բազմաթիվ հրապարակումներ։ Առաջին անգամ նման ցուցակ հրապարակեց ռուսական versia.ru կայքը։ Ստորեւ ներկայացնում ենք տարբեր աղբյուրներում հրապարակված` Ռ․Քոչարյանին եւ նրա ընտանիքի անդամներին վերագրվող ընկերությունների ցանկը. 1․ «Արցախբանկ» 2․ ՄԱՊ (50%) 3․ «Յունիբանկ» (համասեփականատեր) 4․ABB բանկ (համասեփականատեր) 5. Renko Construction 6․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ (90 տոկոսից ավել) 7․ Արդշինբանկ (50 տոկոսից բարձր) 8․ Կոնվերս Բանկ (տարբեր տվյալներով` 30-50 տոկոս) 9․ «Կապուտակ Սևան» համալիր (100 տոկոս) 10․ «Նաիրի» բժշկական կենտրոն 11․ Emporio Armani, Stefano Ricci և այլ բրենդներ 12․ Հ2 հեռուստաընկերություն (համասեփականատեր) 13․ SAS խանութների ցանց (50 տոկոս) 14․ «Նոյ» կոնյակ-գինիների գործարան (50 տոկոս` համասեփականատեր Գագիկ Ծառուկյանի հետ) 15․ Մեծ առևտրի կենտրոն՝ Մոսկվայում 16․ Խաղատուն՝ Մոսկվայում 17․Բջջային հեռախոսների ներկրում. այս շուկայի 80 տոկոսը պատկանում է Քոչարյաններին 18․«Ղ-տելեկոմ», «ՄՏՍ-Հայաստան, 19․ «Արարատցեմենտ» գործարան. այս ընկերությունում Քոչարյանները 33 տոկոս չափաբաժին ունեն: Համասեփականատերը Գագիկ Ծառուկյանն է: 20․ Հայաստանում «TOYOTA» ընկերության ներկայացուցչություն 21․ «Զվարթնոց» միջազգային օդանավակայան 22. «Հայփոստ» ընկերություն 23. «Գոլդեն փելըս» հյուրանոց 24. Նիգերիայում ադամանդի բազմաթիվ հանքեր 25. «Էրեբունի պլազա» հյուրանոց 26. Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ 27. «Ռոբերտո» կոշիկների ցանց 28.«Հյուսիսային պողոտայի» շենքերը Իսկ ահա կալանավորումից հետո դարձյալ մամուլի հրապարակումների համաձայն Քոչարյանի ընտանիքի տնօրինության տակ է անցել նախկին Արարատ հեռուստաընկերությունը։ Բացի այդ խոսվում է մի շարք այլ ԶԼՄ-ների մասին։ Մենք գրել էինք, որ ԶԼՄ-ների հետ աշխատանքը «կուրացիա» է անում Քոչարյանի փեսան՝ Վիգեն Չատինյանը։ Մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ մամուլի որոշ ներկայացուցիչների հետ աշխատելու հարցում Քոչարյաններին օգնում են նախկին իշխանության մի քանի ներկայացուցիչներ։ Առաջիկայում տեղեկատվությունը անվանական ճշտելուց հետո մենք կհրապարակենք նաեւ այդ անձանց անունները։ Հավելենք, որ Հայաստանում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքով կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանի ոդին՝ Լևոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ գտնվում է ԱՄՆ-ում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր