00:00:00

Երևանի քաղաքապետարանը կասեցրել է ապօրինի շինարարությունը

21:01, 26 փետրվար 2019

Երևանի քաղաքապետարանը կասեցրել է հերթական ապօրինի շինարարությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել քաղաքապետարանի լրատվական ծառայությունը։ «Շինարարական աղբի կուտակման ահազանգի հետքերով օրերս Հրազդանի կիրճ այցելած մեր նկարահանող խումբն ականատես եղավ քաղաքաշինական կոպիտ խախտումներով կառուցապատման դեպքի»,– ասվում է հաղորդագրությունում: Քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության հիման վրա կառուցապատումն իրականացվել է համաձայնեցված նախագծի կոպիտ շեղումներով։ Այն կասեցված է, ներկայումս կառուցապատողի կողմից որևէ քաղաքաշինական գործունեություն այս տարածքում չի իրականացվում: Կազմվել է համապատասխան արձանագրություն՝ կառուցապատողին վարչական տույժի ենթարկելու համար՝ ասվում է հաղորդագրությունում։ Հրազդանի կիրճ 3 և 3/1 հասցեներում հանգստի գոտու կառուցման շինարարական թույլտվությունը քաղաքապետարանը տվել է 2017թ.-ին: Քարե շինությունների փոխարեն պետք է լինեին թեթև կոնստրուկցիաներ, սակայն կառուցապատողը նախընտրել է այս տարբերակը և դեռ ավելին՝ վերջերս էլ դիմել է նախագիծը վերահամաձայնեցնելու և կառուցապատման աշխատանքները շարունակելու խնդրանքով. Երևանի քաղաքապետարանը մերժել է նոր հայտը: Երևանի քաղաքապետարանը մեկ անգամ ևս հիշեցնում է բնակիչներին՝ զերծ մնալ ապօրինի կառուցապատումից ու նախագծային շեղումներից: https://www.youtube.com/watch?v=GLmYF7Ql-Ok

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր