00:00:00

Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին. Շարմազանով

19:49, 26 փետրվար 2019

Ամբողջ թուրքական ու ադրբեջանական մամուլն ու հեռուստատեսությունը այսօր զետեղված են հակահայկական ատելությամբ ու պանթուրքիզմի քարոզչությամբ: Ալիև-կրտսերը «Ռոսիա 24»-ի եթերից ստեր է տարածում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ, իսկ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն հերթական անգամ իր զորակցությունն է հայտնում Ադրբեջանին: Վաղը Սումգայիթի ջարդերի, իսկ իրականում Սումգայիթում ադրբեջանցիների ցեղասպան քաղաքական ահաբեկչության 31-րդ տարելիցն է:  Ի՞նչ է անում մեր իշխանությունը:
Բոլոր գրված ու չգրված օրենքներին համապատասխան՝ մեր կառավարությունը պետք է միասնություն քարոզեր: Բայց, արի ու տես, մեր նեոբոլշևիկյան իշխանությունը շարունակում է ռեպրեսիաների շարքը: Հերի՛ք է սև ու սպիտակի բաժանեք մեր ժողովրդին: Հիմա էլ մարտի 1-ի երթ: Հերի՛ք է, դուրս եկեք այդ բարդույթից ու փորձեք առաջ նայել, այլ ոչ թե մնալ այդ ողբերգական ճահճի մեջ: Գրված է. «Ով փոս է փորում, նա էլ ընկնում է փոսը: Իսկ ով կգլորի քարը, նրա վրա էլ հետ կգլորվի այն»: Հ.Գ. Սեփական հայրենիքը յուրայինների և օտարների բաժանողն անելիք չունի պետական կառավարման գագաթին: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է գրառել ֆեյսբուքյան հանրագրում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր