00:00:00

«Իմ քայլը» դռնփակ նիստ է արել

21:15, 26 փետրվար 2019

Ազգային Ժողովում այսօր տեղի է ունեցել  «Իմ քայլը» խմբակցության նիստը։ Այն դռնփակ է եղել։ Ավարտից հետո խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը հաստատեց տեղեկություններն առ այն, որ իշխանական խմբակցության նիստում քննարկվել են մարտի 1-ին նախատեսվող քայլերթի նախապատրաստական աշխատանքները։ Հարցին՝ արդյո՞ք «մարդ բերելու» հրահանգք եղել է, Սիմիդյանը պատասխանեց,-«Իրազեկելու մասով՝ այս հարցը քննարկվել է, բայց ոչ ավելի»։ Լրագրողներից մեկի իտարկմանը, որ նախորդ երթը տեղի է ունեցել փոքրաթիվ մարդկանց ներգրավվածությամբ, և միգուցե մտավախություն կա, Սիմիդյանը ասաց,-«Մենք մտավախություն չունենք, որից ենթադրելով Ձեր ասած «մարդ բերելու» խնդիր պետք է դնենք մեր առաջ»։ Սիմիդյանը տեղեկացրեց, որ իրենք իրազեկել են քաղաքապետարանին, որ մարտի 1-ին՝ ժամը 18։30, Ազատության հրապարակից սկսվելու է երթը, որին մասնակցելու է նաև ՀԱԿ-ը։  Մեր հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ ՔՊ-ն իր գործունեության ողջ ընթացքում նշանավորել է մարտի 1-ի զոհերի հիշատակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր