00:00:00

ԼՀԿ-ի պատգամավորները ԵՄ պատվիրակության անդամների հետ քննարկել են իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակը

19:48, 26 փետրվար 2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները փետրվարի 26-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության անդամներին: Խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, անդրադարձել է կուսակցության որդեգրած քաղաքականությանը, գործունեության ուղղություններին եւ առաջիկա ծրագրերին: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ Կարմեն Գրլիցան նշել է, որ հանդիպման նպատակն է ծանոթանալ երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, ստանալ քաղաքական որոշ օրակարգային առաջնահերթություններին վերաբերող հարցերի պատասխաններ: Կողմերը քննարկել են իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակին, տնտեսական հեղափոխության տեսլականին, ժողովրդավարության զարգացման մարտահրավերներին, բարեփոխումների գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավվածությանը, մարզերի զարգացմանը, հակակոռուպցիոն ռազմավարությանը, ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Խորհրդարանականները վստահեցրել են, որ Եվրամիության հետ գործընկերությունը Հայաստանի համար ունի կարեւոր նշանակություն: ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման եւ բարեփոխումների արդյունավետ իրականացման հարցում ընդգծվել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արագ վավերացումն անդամ երկրների կողմից: Պատգամավորները պատասխանել են անցումային արդարադատությանը, զանգվածային լրատվամիջոցների ազատությանը, ընդդիմության դերակատարությանը, կառավարության նոր ծրագրին, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենսդրական աշխատանքներին վերաբերող հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր