00:00:00

«Մեր երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն». Փաշինյանը շնորհավորել է Քուվեյթի Էմիրին՝ Ազգային տոնի առթիվ

16:52, 26 փետրվար 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի  Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին, որում մասնավորապես ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ եւ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ։ Վստահ եմ, որ մեր երկրները մեծ ներուժ ունեն քաղաքական, մշակութային, գիտական, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է առկա փոխգործակցային հարաբերություններն առավել խորացնելու, ընդլայնելու եւ բարձրացնելու որակական նոր մակարդակի` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատեւ խաղաղություն եւ երջանկություն»։ Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի  Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Քուվեյթի Պետության վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր