00:00:00

Ժամանակի խնդիր է, ամեն ինչ կկարգավորվի. Դավիթ Տոնոյանը՝ Սիրիա առաքելություն ուղարկելու վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշման մասին

12:00, 26 փետրվար 2019

Սիրիա առաքելություն ուղարկելը մարդասիրական գործողություն է եւ այն իրավաչափ է: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ես չէի ցանկանա կրկնել այն հիմնավորումները, որոնք մենք տվել ենք. դրանք վերաբերում էին իրավաչափությանը, միջազգային հարաբերություններում այդպիսի գործողություն անելու ճիշտ ժամանակին: Մի երկիր արձագանքում է դրական, մեկ այլ երկիր՝ ոչ դրական, կամ հայտարարում է, որ չի աջակցում մեր գործողություններին: Իհարկե, դա ժամանակի խնդիր է, ամեն ինչ կկարգավորվի, մեր գործողությունը միայն ու միայն մարդասիրական է: Այնքան հարցեր են տրվել, որ այս մարդասիրական գործողությունը դարձել է հարցադրումասիրական»,-հայտարարեց Դավիթ Տոնոյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր