Վրաստանի Գուդաուրի լեռնադահուկային առողջարանում ճոպանուղին խափանվել է, որի հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ. գրում են ԶԼՄ-ները` ria.ru-ի փոխանցմամբ:
Rustavi 2 հեռուստաալիքի տեղեկատվությամբ` ճոպանուղիում անջատվել է էլեկտրաէներգիան, զբոսաշրջիկներին իջեցնում են փրկարարները:
Հեռուստաընկերությունը նաև ականատեսների կատարած տեսանյութ է տարածել, որում երևում է, թե ինչպես են դահուկորդները բարձրությունից թռչում` ստիպված ճոպանուղուց ինքնուրույն իջնելու: