00:00:00

Հաստատվել են համայնքների կողմից սուբվենցիաներ ստանալու 4 հայտեր

15:44, 16 մարտ 2018

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն տարբեր մարզերից ներկայացված 4 հայտեր դրական եզրակացություն են ստացել: Սուբվենցիայի նոր կարգի համաձայն` համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր (մեքենա-սարքավորումների գնում, ենթակառուցվածքների կառուցում և այլն) ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասը համաֆինանսավորվում է պետության կողմից ։ Պետության աջակցությունը պայմանավորված է կոնկրետ ծրագրի առանձնահատկությամբ և տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ: Մարտի 15-ին կայացած միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հաստատվել են հետևյալ ծրագրերը. Արագածոտնի մարզից հաստատվել է 2 ծրագիր՝ Արագածավան խոշորացված համայնքի 4 բնակավայրերի փողոցային լուսավորության, իսկ Արտենի բնակավայրում` մանկական այգի ստեղծելու ծրագիր: Գեղարքունիքի մարզից հաստատվել է Սևան քաղաքում 3 փողոցների հիմնանորոգման և ասֆալտապատման ծրագիրը: Շիրակի մարզից հաստատվել է Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում կանաչապատված և բարեկարգված հրապարակի ստեղծման ծրագիրը: Ծրագրերի հաստատումից հետո առաջարկվելու է համայնքապետերին, որ համայնքները վերոնշյալ ծրագրերի համար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթներ հայտարարեն, ինչից հետո կսկսվի ծրագրերի իրականացումը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր