00:00:00

Ոստիկանությունը հայտնաբերել է որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանին

14:24, 20 փետրվար 2019

Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում փետրվարի 19-ին որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ տղան հայտնաբերվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արարատյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին, որից հետո հանձնվել է ծնողներին: Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունը տեղեկություն էր տարածել այն մասին, որ Ոստիկանության Մասիսի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ 12-ամյա Հրաչյա Բադասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր