00:00:00

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ժամանել են Երեւան

14:12, 20 փետրվար 2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Երեւան։ Ինչպես տեղեկացրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, Երեւան այցելության շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Միջնորդները Երեւանից կուղեւորվեն Բաքու։ Հիշեցնենք, որ մարտի առաջին կեսին սպասվում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակի այցը տարածաշրջան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր