00:00:00

«Բարև Սեդրակ»

04:02, 20 փետրվար 2019

ՀՀ երկրորդ նախագահ, կալանավորված Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու հոդվածներով։Ազգային անվտանգության ծառայության այս մեղադրանքը, ըստ էության, նշանակում է, որ իրավապահները սեղմում են օղակը երկրորդ նախագահի շուրջ: Քոչարյանը տեւական ժամանակ է ազատությունից զրկված է։ Երկրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանը իհարկե իր դեմ հարուցված քրեական գործն ու կալանավորումը համարել է քաղաքական հետապնդում։ Վերջինիս փաստաբանական խումբն էլ այս առումով նույն որակումներն է գրեթե տալիս, հայտարարելով, թե քրեական գործը շինծու է։ Ի դեպ նույն բառապաշարն է օգտագործել նաեւ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակը։ Երեկ տված հարցազրույցում Սեդրակ Քոչարյանը իր դեմ քրեական գործի հարուցումը համարել է իր ընտանիքի հանդեպ վայրագ ու բարոյականությունից զուրկ իշխանական հարձակում, որը շարունակվում է արդեն 10 ամիս։ Միաժամանակ նա ասել է, որ պատրաստվում է դատական գործընթաց սկսել ԱԱԾ-ի դեմ։ Քոչարյանների վիճակը թերեւս աննախանձելի է։ Հայր եւ որդի մեղադրվում են լուրջ հանցագործությունների մեջ, որոնք եթե դատարանում ապացուցվեն, ապա նրանք դեռ երկար ժամանակ արեւի ճառագայթներին կնայեն ճաղերից այն կողմ։ Նշենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է։ Ըստ պետռեգիստրի տվյալների՝ Սեդրակ Քոչարյանը 2005 թվականից ի վեր ավելի քան 10 ընկերությունների հիմնադիր կամ համահիմնադիր է, հայտնի անձանցից նրա հետ տարբեր ընկերությունների հիմնադիրներ են Սամվել Մայրապետյանը, Նարեկ Լյովայի Սարգսյանը, Արմեն Թավադյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների, «Արարատ» հեռուստաընկերության նոր սեփականատերն է, ինչպես նաև Վարդուհի Որսկանյանը, ում ազգանունը համընկնում է ԱԱԾ-ի հաղորդագրությունում նշված, նույն քերական գործով անցնող Ալեքսան Որսկանյանի ազգանվանը։ Դեռ սեպտեմբերին 2rd.am-ին տված հարցազրույցում իր ընտանիքի բինզես գործունեության մասին Ռոբետր Քոչարյանը նշել էր, որ «ընտանիքի անդամները երբեք պետական պաշտոններ չեն զբաղեցրել, 15-16 տարի է զբաղվում են բիզնեսով և որոշակի հաջողությունների հասել են»: «Բայց ինչ-որ ունի իմ ընտանիքը, իմ ընտանիքի անդամները, կամ ստեղծված է զրոյից, կամ գնված է օրինական ճանապարհով», - նշել էր Քոչարյանը։ Իհարկե Քոչարյանի այս մտքի գոհարին հավատացողների թիվը շատ քիչ է։ Օղակը Քոչարյանների շուրջ սեղմվում է։ Թե ինչպիսին կլինեն զարգացումներն այս առումով ցույց կտա ժամանակը։ Առայժմ հստակ է, որ հայտնի վայրում գուցե տեղի ունենա հոր եւ որդու հանդիպումը, որտեղ կնհչի «բարեւ Սեդրակ» արտահայտությունը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր