00:00:00

Ռաֆիկ Մաշադյանի աներձագը՝ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

20:43, 19 փետրվար 2019

«Նոր» Հայաստանում ՊԵԿ համակարգի կադրերի նշանակման հարցը բուռն քննարկվող թեմաներից մեկն է: Մի քանի առանցքային պաշտոնյաներ, որոնց անունը «հին» Հայաստանում  կապվել է կոռուպցիոն գործընթացների հետ, բարձր պաշտոններ են  ստացել համակարգում:  Դրանց թվում է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակված Ռաֆիկ Մաշադյանը։ Նա նախկինում խոշոր հարկ վճարողների տեսչության պետն էր: Մաշադյանը լրագրողներին մանրամասն պատմել էր այն համաձայնության մասին, որը ձեռք էր բերվել խոշոր սուպարմարկերտների տերերի ու ՊԵԿ նախկին ղեկավարության միջև, որի արդյունքում հարկեր էին թաքցվել: Նա նաև այս գործով հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայության կողմից: Բայց, իհարկե «բռնել- բաց թողնել»  օպերացիան գործել է նաեւ Մաշադյանի պարագայում, միայն մեկ տարբերությամբ, եթե որոշներին բռնում, հետո բաց էին թողնում, Մաշադյանին ոչ միայն միանգամից բաց են թողել, այլ նաեւ պաշտոնի բարձրացում տվել։ Այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաեւ Մաշադյանի տակավին երիտասարդ որդուն՝ Հարություն Մաշադյանին Երեւանի կայազորի դատախազության դատախազ նշանակելու հանգամանքը։ Գլխավոր դատախազությունը հասցրել է պարզաբանել, որ 23 ամյա «վունդերքինդը» ի տարբերություն իր հասակակիցների մանուկ հասակում դրսեւորել է բարձր IQ, գումարած աշխատասիրություն, եւ իհարկե այսքան «պլյուսի» մեջ, ամենակարևորը՝ նա Ռաֆիկ Մաշադյանի որդին է։ Մաշադյանների հաղթարշավն այսքանով չի ավարտվում։ Պարզվում է բացի այն, որ Ռաֆիկ Մաշադյանը որդուն «փողոտ» գործի նշանակման հարցում է դերակատարություն ունեցել, ինչպես նաեւ  իր ծանոթ-բարեկամներին տեղավորել  է ՊԵԿ-ում, ձեռնամուխ է եղել նաեւ հարազատներին այլ պաշտոնների նշանակել։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Ռաֆիկ Մաշադյանի աներորդին՝ Արման Պողոսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։ Նշենք, որ Ռաֆիկ Մաշադյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ թոռն է։ Այս մասին գրել էր Հակոբյանի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը։ «Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբեւէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,-Աննա Հակոբյանի խոսքերը իր  ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել էր խոսնակը։ Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր