00:00:00

Սեդրակ Քոչարյանը հրաժարվել է ցուցմունք տալ. պաշտպան

20:13, 19 փետրվար 2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ մեղադրանքը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Սեդրակ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Նա նշեց, որ քրեական գործի հարուցումից հետո նախաքննական մարմինը փորձել է հարցաքննել իր պաշտպանյալին, սակայն վերջինս օգտտվելով իր դատավարական իրավունքից՝ հրաժարվել է ցուցմունք տալ։ «Բոլորի համար պարզ է, որ մենք այդ կառույցին չենք վստահում բոլոր այն գործերով, որոնք վերաբերվում են պարոն Քոչարյանին կամ նրա ընտանիքին, այդ կառույցը նրանց նկատմամբ հետապնդումների գործիք է դարձել»,–ասաց նա։ Պաշտպանի կարծիքով՝ իրավապահները սխալ են մեկնաբանում ստացված եկամուտներն օրինականացնելու հանցակազմի իմաստը. «Ցանկացած դեպքում, երբ հայտնաբերում են ենթադրյալ  հարկային իրավախախտում, հետո երբ տեսնում են, որ չվճարված հարկերի գումարով անձը որևէ բան է ձեռք բերել, համարում են, որ գործ ունեն փողերի  լվացման հետ, դա  շատ սխալ պատկերացում է այս հանցակազմի վերաբերյալ»,–ասաց նա՝ նշելով, որ Վճռաբեկ դատարանն ունի որոշում, որին հակասում է փողերի լվացման մասով Սեդրակ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ Նա նշեց, որ պաշտպանական կողմը չի ընդունում նաև առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու մեղադրանքը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր