00:00:00

Երկիրը, կորցնելով զարգացման իրական ուղենիշները, վերածվում է «օրվա հացի», «օրվա ստատուսի» կամ «օրվա սկանդալի» կեցավայրի. Աշոտյան

18:49, 19 փետրվար 2019

Այլեւս ակնհայտ է, որ Հայաստանի նոր իշխանությունները չունեն երկրի զարգացման եւ ոչ մի ռազմավարական ծրագիր, որն համարժեք կլիներ մեր առջեւ ծառացած ներքին եւ արտաքին բազում մարտահրավերներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Համաշխարհային պոպուլիզմի տեղային ֆենոմենը Հայաստանում իշխանության է բերել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի թիմի, որի քաղաքական գոյության մատրիցան շատ պարզունակ է՝ դու տալիս մարդկանց չհիմնավորված հույսեր, իսկ ժողովուրդը, խաբվելով, քեզ է տալիս իշխանության մանդատ: Այս պրիմիտիվ սխեման, էֆեկտիվ լինելով կարճաժամկետ կտրվածքով, պլանավորման հորիզոնում շատ արագ սկսում է վթարների ենթարկվել: «Հույսի վաճառականի» քաղաքական իմիջը խոցելի է դառնում առաջին իսկ պահից, երբ այդ ժողովրդին տրված խոստումները բախվում են մի կողմից առկա դառը իրականությանը, մյուս կողմից՝ սեփական քաղաքական սնանկությանը: Երկիրը, կորցնելով զարգացման իրական ուղենիշները, վերածվում է «օրվա հացի», «օրվա ստատուսի» կամ «օրվա սկանդալի» կեցավայրի: Հետզհետե քայքայվող հասարակական հարաբերություններին միանում է նաեւ պետական ապարատի էրոզիան, եւ պետությունը կորցնում է իր երբեմնի ռազմավարական խորությունը: Ցավոք, Հայաստանի փորձը գալիս է եւս մեկ անգամ ապացուցելու, որ էժան քաղաքական գործիչները շատ թանկ են նստում ժողովրդի վրա: Եվ որքան էլ տեսանելի է, որ Նիկոլ Փաշինյանն հեշտությամբ իշխանությունը չի զիջելու, այնուհանդերձ գնալով ակտուալ է դառնում «Հայաստան՝ Նիկոլից հետո», Post-Նիկոլ տեսլականի մշակումը, որտեղ պահանջվելու է լայն քաղաքական հենքով ուժերի կոնսոլիդացիա, եւ որի հիմքում պետք է լինի ոչ թե Փաշինյանին մերժելու, այլ երկիրը վերջնականապես դժոխքի չվերածելու առաքելությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր