00:00:00

Տիգրան Խաչատրյանը եւ ՌԴ դեսպանը քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերը

18:55, 19 փետրվար 2019

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Նախարարությունից հայտնում են, որ դեսպանը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել նախարարության առջեւ դրված խնդիրների իրականացման հարցում։ Կողմերը քննարկել են հայ-ռուսական առեւտրատնտեսական կապերին առնչվող հարցերի շրջանակը, այդ թվում՝ առեւտրաշրջանառության աճող ծավալները եւ կառուցվածքը։ ՌԴ դեսպանը ներկայացրել է այս տարի Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք մի շարք տնտեսական համաժողովների վերաբեյալ տեղեկատվությունը եւ քննարկել Հայաստանի մասնակցության հեռանկարները։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը ներկայացրել է հատուկ Ռուսաստանի զբոսաշրջիկների համար մշակված «Ռուսական հետք» նախագիծը եւ մի շարք մարքեթինգային միջոցառումներ, որոնք թիրախավորել են ռուսական շուկան։ Ընդգծվել է, որ նախորդ տարի արձանագրվել է ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկների 17% աճ։ Կողմերն անդրադարձել են նաեւ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում երկու երկրների գործարար շրջանակների համագործակցությանը՝ կարեւորելով չիրացված ներուժի արդյունավետ օգտագործումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր