00:00:00

Պետք չէ թմրամոլ անվանել այն մարդկանց, ովքեր մարիխուանա են օգտագործում․ Արման Մարգարյան

17:43, 19 փետրվար 2019

Հեռուստահաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է այն  տեղեկություններին, որ նա թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել։ «Սեր բոլորին» վերնագրված տեսանյութում Արման Մարգարյանը նշել է, որ պետք չէ հանցագործ և թմրամոլ անվանել այն մարդկանց, ովքեր մարիխուանա են օգտագործում։ «Ուզում եմ ասել, որ կտրականապես դեմ եմ ու դեմ եմ լինելու այն ձևակերպմանը, որ այն մարդիկ, ովքեր ծխում են մարիխուանա, թմրամոլ են։ Ուշքի եկեք, սիրելիներս, ո՞ր դարն է։ Ամբողջ աշխարհը վաղուց արդեն օրինականացրել է մարիխուանան, ամբողջ աշխարհն արդեն վաղուց բյուջե է լցնում մարիխունայով, տուրիստական հոսքեր է ապահովում։ Հիվանդություններ են բուժում։ Ի՞նչ եք խոսում, ի՞նչ թմրադեղ, ինչի՞ մասին է խոսքը։ Սովետական միությունը հանեք գլխներիցդ, խնդրում եմ ձեզ։ Խնդրում եմ մեր օրենսդիրներին, որ անհապաղ գոնե Վրաստանի օրինակին հետևենք, դեկրիմինալիզացիա անենք»,- ասել է Արման Մարգարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր