00:00:00

Freedom House-ի զեկույցում ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ընդամենը 2 միավորով. Աշոտյան

14:29, 05 փետրվար 2019

Freedom House-ի զեկույցում ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ընդամենը 2 միավորով՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի երկու վերջին ընտրությունների «ազատ եւ արդար» լինելու փուչիկը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. Freedom House կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World 2019 զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին: Զեկուցի նկարագրական մասում մի շարք ռեվերանսներ են արվում Հայաստանի նոր իշխանությունների հասցեին՝ ընդգծելով, որ Հայաստանը իշխանափոխությունից հետո հայտնվել է ժողովրդավարական առաջընթաց արձանագրած երկրների շարքում։ Իշխանասեր մամուլը, առանց ուսումնասիրելու բուն զեկույցը, փորձում է այս զեկույցից «թավշյա դրախտի» գովազդային հոլովակ ստանալ, այնինչ իրականությունը այլ է։ Անգամ մեր նոր իշխանություններին սիրող Freedom House-ը գեղեցիկ տեքստի կողքին շատ չի կարողացել նկարել նույնքան տպավորիչ թվեր։ Եվ այսպես՝ 1. Հայաստանը շարունակում է դասվել մասամբ ազատ երկրների շարքին։ 2. Ընտրություններին վերաբերող գնահատականը աճել է ընդամենը 2 միավորով (6՝ 12-ից) ՝ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը փչի երկու վերջին ընտրությունների «ազատ եւ արդար» լինելու փուչիկը։ 3. Կառավարության գործունեությանը վերաբերող գնահատականը մնացել է նույնը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի մասին (4՝ 12-ից), ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը թմբկահարի Հայաստանում կոռուպցիան վերացնելու մասին։ 4. Քաղաքացիական ազատություններին վերաբերող հսկայական հատվածը ավելացել է ընդամենը 1 միավորով (31՝ 60-ից)։ Ճոխ եւ ճռճռան տեքստերի կողքին առկա են չոր թվեր, որոնք վկայում են այն մասին, որ իշխանափոխությունը մեր երկրում իրականում ոչ մի լավ բանի չի բերել, անգամ ժողովրդավարության համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր