00:00:00

ՀՀ փոխվարչապետը Մատտեո Պատրոնեի հետ քննարկել է ՎԶԵԲ աջակցությամբ կապիտալի շուկայի զարգացման ծրագրերը

14:13, 05 փետրվար 2019

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Մատտեո Պատրոնեի գլխավորած պատվիրակությանը: Կառավարությունից  հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարեւորել է ՎԶԵԲ-ի նման գործընկերոջ հետ համագործակցության զարգացումն եւ ողջունել Բանկի կողմից հատկապես մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը: Մատտեո Պատրոնը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ գնահատանքի բարի խոսքերի համար, ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որոնցով կարող է ընդլայնվել Հայաստանի հետ համագործակցությունը: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության միջնաժամկետ համագործակցության ծրագրի առաջնայնությունների շուրջ: Երկուստեք կարեւորվել են ծրագրերի իրականացումը ենթակառուցվածքների զարգացման, էներգաարդյունավետության եւ էներգախնայողության ոլորտներում: Զրուցակիցները քննարկել են նաեւ ՎԶԵԲ աջակցությամբ կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված հնարավոր ծրագրերի իրականացումը Հայաստանում, ինչը մեծապես կնպաստի ներդրումային բարենպաստ միջավայրի կայացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր