00:00:00

Զոհրաբ Մնացականյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին. Աննա Նաղդալյան

17:07, 05 փետրվար 2019

Փետրվարի 7-ից 8-ը ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այց կունենա Տալլին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Այցի շրջանակում նախարարը հանդիպում կունենա երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նախատեսված է նախարարի հանդիպումը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ»,- ասաց Աննա Նաղդալյանը: Փետրվարի 16-ից 18-ը նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին. «Այս համաժողովին իր մասնակցությունը հաստատել է նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը»,- նշեց ԱԳՆ խոսնակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր