00:00:00

Փլուզում Գյումրիում. տարահանել են 11 բնակիչ

14:21, 23 փետրվար 2018 Պատահարներ

Փետրվարի23-ին, ժամը 03:30-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 7 շենքի 4-րդ հարկից տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ փլուզվել է թիվ 7 կիսաքանդ շենքի 4-րդ և 3-րդ հարկերի ծածկի պանելային հատվածը (մոտ 30 քմ): Փրկարարները տարահանել են 11 բնակիչ (2 երեխա), անվտանգության ժապավենով սահմանազատել վտանգավոր հատվածը:
Գյումրու քաղաքապետարանի բնակտնտեսության և համատիրությունների համակարգման բաժնի պետի կողմից տարահանված բնակիչները տեղափոխվել են ժամանակավոր կացարան:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31