00:00:00

Ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել

19:29, 02 փետրվար 2019

1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագրին վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել: Այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: «Ներման խնդրագիրը բավարարելը կամ մերժելը հայեցողական լիազորություն է եւ բացատրման պարզաբանման ենթակա չէ»,- նշել է Զեյնալյանը, ապա հավելել, որ հասարակությունը դեռեւս պատրաստ չէ վեր կանգնել եւ առաջնորդվել իրավունքի գերակայության սահմանադրական կատեգորիայով: «Բոլորը պետք է իմանան, որ ցմահ ազատազրկում պատժաչափը պայմանական է. անձը պետք է մոտիվացված լինի ապրելու եւ օրինաչափ վարքագիծ դրսեւորելու. դա բխում է միջազգային իրավունքից, անձը պետք է իմանա, որ շանս ունի ինչ-որ ժամանակ ազատվելու պատժից. Հայաստանում 20 տարուց հետո ցմահ դատապարտված անձը կարող է հավակնել ներման»,- ասել է Զեյնալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր