00:00:00

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

11:27, 02 փետրվար 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ9 տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են: Սոթք-Քարվաճառ, Գյումրի - Սպիտակ, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների և Սյունիքի, Արագածոտնի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան քաղաքում, Վարդենյաց լեռնանացքում,  Դիլիջանի ոլորաններում, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանացքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին բուք է:  Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված  բեռնատարներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր