00:00:00

Աննա Հակոբյանը Բեռլինի «Շարիտե» համալսարանական կլինիկայում քննարկել է մանկական ուռուցքաբանության ոլորտում համագործակցության ուղիները

03:47, 02 փետրվար 2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում այցելել է  «Շարիտե» համալսարանական կլինիկա և հանդիպել Մանկական ուռուցքաբանության և հեմատոլոգիայի կլինիկայի տնօրեն  Անգելիկա Էգերթին: Հանդիպմանը Անգելիկա Էգերթը ներկայացրել է կլինիկայի գործունեությունն ու իրենց հաջող փորձը մանկական ուռուցքաբանության խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Աննա Հակոբյանը ներկայացրել է այն քայլերը, որոնք իրականացնում է Հայաստանը մանկական ուռուցքաբանության ոլորտում,  ինչպես նաև պատմել «City of smile» բարեգործական հիմնադրամի գործունեության, նպատակների ու իրականացված աշխատանքների մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում նախանշվել են հետագա համագործակցության ուղիները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կապերն ակտիվացնելու և փոխգործակցությունը գործնական դաշտ տեղափոխելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր