00:00:00

Աննա Հակոբյանը հանդիպել է ԳԴՀ ՄԻՊ հանձնակատարին

23:40, 01 փետրվար 2019

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 1-ին Բեռլինում հանդիպել է ԳԴՀ կառավարության մարդու իրավունքների և հումանիտար օգնության հարցերով հանձնակատար Բերբել Քոֆլերին: Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է երկու հիմնադրամների գործունեությունը, «Կանայք հանուն խաղաղության» արշավը, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների ոլորտում նոր կառավարության ձեռքբերումներին: Կողմերը կարևորել են վերոնշյալ ոլորտում հետագա համագործակցության խորացումը: ԳԴՀ արտաքին քաղաքականության ուղղություններից է մարդու իրավունքների պաշտպանությունը և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքին աջակցումը, մարդու իրավունքների խախտումներին զոհ դարձած անձանց պաշտպանությունը, ինչպես նաև այդ նպատակով միջազգային ինստիտուցիոնալ և քաղաքական շրջանակների ստեղծումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր