00:00:00

Քոչարյանը դատարանում 2 ժամ ելույթ է ունեցել

22:57, 01 փետրվար 2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի է ունեցավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Քոչարյանի ելութը դատարանում տեւել է 2 ժամ: «Մանրամասն ներկայացրեց այն իրավիճակը, որը ստեղծվել էր փետրվարի 23-ի դրությամբ, մասնավորապես, իրավիճակ էր, որ բավականին շատ տեեկատվություն էր ստացվում, որ բանակում աշխատանքներ են տարվում, որպեսզի բանակայինները միանան ցուցարարներին, որ պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը նաեւ ԵԿՄ ղեկավարը, ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի Երկրապահ կամավորականներն էլ միանան ցուցարարներին եւ այդ ստեղծված իրավիճակի պայմաններում ինքը ցուցում է տվել պաշտպանության նախարարին, որպեսզի պաշտպանության նախարարը ապահովի բանակի չեզոքությունը»: Ալումյանի խոսքերով, ցուցումը եղել է բանավոր: Ասվել է նաեւ, որ այն բարձրաստիճան սպաները, ովքեր պատրասվում են շարունակել իրենց ծառայությունը բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում այդ պրոցեսներին մասնակցելուց: Հակառակ պարագայում կարող են դուրս գալ բանակից եւ շարունակել քննարկումները ԵԿՄ-ում: Դատական նիստի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ 0038 հրամանին: Հայկ Ալումյանը հայտարարեց. «Պարոն Քոչարյանը հստակ ասել է, որ ինչպես պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ 0038 հրամանը ոչ իր ժամանակ, ո՛չ Լեւոն Տեր Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգյանի ժամանակ երբեւիցե նման հրամանները չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահը այդ հրամանին ծանոթանա, կամ իր հավանությունը տա, կամ իր մոտ պահի այդ հրամանը»: Հայկ Ալումյանը նաեւ նշեց, որ 0038 հրամանում չկա մի դրույթ, որի համար կարելի է ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին ոչ միայն մեղադրանք առաջադրել, այլ նույնիսկ՝ նախատել: «Այդ հրամանի մասին ձեզ ապատեղեկացրել են»,-ասաց նա եւ հավելեց, որ այդ հրամանի մեջ չկա ոչ մի վատ դրույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր