00:00:00

Ովքեր են 1-2 միլիոն պարգեւատրում ստացած պաշտոնյաները եւ ինչ կապ ունեն ՀՀԿ-ի հետ

21:41, 01 փետրվար 2019

Երևանի քաղաքապետարանը հրապարակել է վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրած պարգևավճարների ցանկը, թե ով որքան է վարձատրվել որպես 13-րդ աշխատավարձ, և որքան պարգևավճար է ստացել։ Ուշագրավն այն է, որ պարգեւատրվողների մեջ կան անձինք, ովքեր ստացել են ոչ միայն 13-րդ աշխատավարձ, այլ նաեւ միլիոնից ավելի պարգեւավճար։ Ի դեպ քաղաքապետ Հայկ Մարությանը նման աստղաբաշխական պարգեւատրումներ հատկացրել է հատկապես քաղաքապետարանի այն աշխատակիցներին, ովքեր ՀՀԿ անդամ են, եւ տարիներ շարունակ ծառայել են նախկին իշխանություններին։ Օրինակ Ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 1 մլն 944 հազար 600 դրամ պարգևավճար։ Վիլեն Արեւշատյանը քաղաքապետարանում աշխատում է 2012 թվականից։ Վերջինս նաեւ Երեւանի ավագանու ՀՀԿ ցուցակում էր հայտնվել, 2017 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետ Արմեն Հարությունյանն ամենաբարձր պարգևավճար ստացողներից է։ Նա ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 2 մլն 222 հազար 200 դրամ պարգևավճար։ Վերջինս այս պաշտոնին նշանակվել է 2016 թվականին։ Առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյան ստացել է 346 հազար դրամ 13-րդ աշխատավարձ, և 1 մլն 375 հազար դրամ պարգևավճար։ Նա եւս քաղաքապետարանի հնաբնակներից է։ Քաղաքապետարանում համապատասխան վարչության պետի պաշտոնին նշանակվել է 2012 թվականին։ Փաստորեն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությունյանը խոշոր դրամական պարգեւների է արժանացրել հիմնականում ՀՀԿ-ի օրոք քաղաքապետարանում տեղավորվածներին։ Գովելի է։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր