00:00:00

Բեռլինում մեկնարկել է Մերկել-Փաշինյան հանդիպումը

15:48, 01 փետրվար 2019

Բեռլինում մեկնարկել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Գերմանիայի կանցլերն իր նստավայրում զինվորական պատիվներով ընդունել է Հայաստանի վարչապետին: Ձեռքսեղմումից, պատվիրակություններին ողջունելուց հետո հնչեցին երկու պետությունների պաշտոնական օրհներգերը, ՀՀ վարչապետն ու ԳԴՀ կանցլերը կատարեցին պատվո պահակախմբի ստուգայց: Նախատեսվում է Մերկել-Փաշինյան հանդիպում-ճաշ: Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել հունվարի 30-ին, հանդիպումները մեկնարկել են հունվարի 31-ին Քյոլնից: Նշենք, որ այսօր Փաշինյանը հանդիպել է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Այսօր ՀՀ վարչապետի հանդիպումներ կունենա նաեւ Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի հետ: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր