00:00:00

Միանում եմ «Քառյակ Մեդիային»՝ նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան. Լիլիթ Թումանյան

16:52, 01 փետրվար 2019

Թույլ տվեք տեղեկացնել, որ ավարտում եմ իմ՝ Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրենի պարտականությունների կատարումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հանրային ռադիոյում ստեղծագործական գծով փոխտնօրեն Լիլիթ Թումանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին համատեղ աշխատանաքի համար, մենք միասին ահռելի ծավալի գործ ենք արել, Հանրային ռադիոն դարձնելով հասարակության համար էլ ավելի նշանակալի կառույց: Բարձր եմ գնահատում ողջ անձնակազմի աշխատանքը, նվիրվածությունը ռադիոյին, եւ ավելին անելու պատրաստակամությունն ու ձգտումը: Հավատում եմ, որ արդեն իսկ հաստատված բարձր նշաձողը ապագայում կմնա անսասան: Ինձ սպասում են նոր մարտահրավերներ. միանում եմ «Քառյակ Մեդիային», նոր թիմով կառուցելու ենք նոր ռադիոկայան, եւ շուտով կհանդիպենք նոր ձեւաչափով»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր