00:00:00

Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ

16:40, 01 փետրվար 2019

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված Ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է տվյալ քրեական գործի վարույթը: Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Բանկը քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին հայտնել էր, թե մասնակցել է հարկադիր էլեկտրոնային աճուրդին՝ համապատասխան անշարժ գույքը ձեռքբերելու նպատակով, սակայն չի կարողացել այն գնել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր