00:00:00

Վիտալի Բալասանյանը ընդունել է Սասուն Խաչատրյանի հրավերը

16:10, 31 հունվար 2019

Այսօր Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարություն է արել, որում մասնավորապես ասված է. «Ծանոթացա Հայաստանի Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի մեկնաբանությանը հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան իմ հնչեցրած պատասխանների վերաբերյալ։ Ընդունում եմ Սասուն Խաչատրյանի հրավերը՝ իրավական տեսանկյունից քննարկելու վերը նշված իրադարձությունները գործի նյութերին ծանոթանալուց հետո»։ Հիշեցնենք, հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել էր  . «Սահմանադրական կարգի տապալման մասին հոդվածը ծիծաղելի է: Ո՞նց եք պատկերացնում: Այսօր Նիկոլ Փաշինյանն ինքը սահմանադրական կարգը տապալի, որպեսզի ինքը մնա վարչապե՞տ: Մի քիչ ծիծաղելի է: Ի՞նչ է նշանակում սահմանադրական կարգը տապալել: Սահմանադրական կարգը տապալում է այն ուժը, որն իշխանության չէ, իշխանությունում գտնվող մարդը ինչի՞ է սահմանադրական կարգը տապալում: Չեմ հասկանում այդ հոդվածը»: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը անդրադառնալով  Բալասանյանի խոսքերին, հայտարարել էր. «Եթե ամոթանք է տվել, թողնում եմ իր խղճին, իսկ եթե նա լուրջ իրավաբան է, իրեն հրավիրում եմ՝ գա, նստի, քննարկենք իրաբավանական տեսանկյունից:  Դուք ուզում եք՝ Բալասանյանի խոսքերը մեկնաբանե՞մ… շատ վատ է, եթե նման գնահատական է տվել: Չեմ կարծում, որ Վիտալի Բալասանյանն այն անձն է, որը կարող է իրավաբանական գնահատականներ տալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր