00:00:00

Բակո Սահակյանը նոր նշանակում է կատարել

15:48, 31 հունվար 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 31-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Հակոբ Ղահրամանյանն ազատվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Նույն օրը Նախագահ Սահակյանը հաստատել է Կառավարության որոշում Հակոբ Ղահրամանյանին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար նշանակելու մասին: Հունվարի 31-ին Բակո Սահակյանն այցելել է Ասկերան քաղաք եւ շրջվարչակազմի աշխատակիցներին, շրջանի համապատասխան կառույցների եւ համայնքների ղեկավարներին ներկայացրել նոր շրջվարչակազմի ղեկավարին` նրան մաղթելով արդյունավետ աշխատանք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր