00:00:00

Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիրների հետ

14:54, 31 հունվար 2019

Մի խումբ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 31-ին  Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է  Արցախում գործող մի շարք ՀԿ-ների   ներկայացուցիչների: Հանդիպման ժամանակ  Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես,  Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված երկրի իշխանությունների քայլերը, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլը: Արտգործնախարարության ղեկավարը պատասխանել է  նաև հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր