00:00:00

2011-ին «Շուշի» ՔԿՀ-ում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի գործով գանգատը ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է և մի շարք հարցեր ուղղել ՀՀ Կառավարությանը

14:21, 31 հունվար 2019

Հոգեկան առողջության խնդիրներով բանակ զորակոչված և դասալքության համար 3 տարվա ազատազրկման դատապարտվելուց օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ում մահացած Հայկ Մովսիսյանի գործով գանգատը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019թ. հունվարի 21-ին կոմունիկացրել է: Գանգատը դեռևս 2015թ. հոկտեմբերի 2-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցությամբ ՄԻԵԴ էր ներկայացրել մահացածի մայրը: Հայկ Մովսիսյանը հոգեկան առողջության խնդիրներով զինծառայությանը պիտանի է ճանաչվել և զորակոչվել 2011թ. օգոստոսին: Զինծառայության անցնելու հենց սկզբից նա դրսևորել է անհավասարակշիռ վարքագիծ, հայտարարել զորամասը ինքնակամ լքելու մասին, ինքնավնասումներ կատարել: Սակայն զինվորական ղեկավարությունը դրան պատշաճ ուշադրություն չի դարձրել, միջոցներ չի ձեռնարկել՝ պարզելու նրա այդ վարքագծի պատճառները: Ավելին՝ նախ ինքնավնասում կատարելու, ապա դասալքության համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Մինչ այդ՝ 2011թ. նոյեմբերի 3-ին ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ նա արդեն իսկ զինծառայությանը ոչ պիտանի էր ճանաչվել: 2012թ. նոյեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության համար վստահված զենքով դասալքությունը) նա դատապարտվել է 3 տարվա ազատազրկման: Օրեր անց «Շուշի» ՔԿՀ-ի 8-րդ խցում, որտեղ 24քմ տարածքում նրա հետ պատիժը կրել է ևս 7 անձ, նրան մահացած են գտել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր