00:00:00

Շիրակ ՀԸ-ը լուծարվում է․60 աշխատակից գործազուրկ կդառնա

04:37, 31 հունվար 2019

ՀՀ Կառավարության հունվարի 31-ի նիստում ընդգրկված է «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին որոշման նախագիծ։ Այն գործադիրի հաստատմանն է ներկայացնելու Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Որոշման նախագծում, որպես հիմնավորում  նշված է․ 2016 թվականի հոկտեմբերի 26-ից Հայաստանի Հանրապետության տարածքում անջատվել է անալոգային հեռարձակումը և ամբողջությամբ անցում է կատարվել թվային հեռուստատեսային հեռարձակման: «Շիրակի հանրային հեռուստառադիո» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընկերությունը առայսօր իրականացնում է անալոգային հեռարձակում և այդ պատճառով չի կարողանում ապահովել լայն լսարան, իսկ թվային հեռարձակում իրականացնելու համար առաջնահերթ կպահանջվի համապատասխան օրենսդրական կարգավորում և զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը այս պահին անիրատեսական է: Նշենք, որ եթե որոշումն ընդունվի «Շիրակի հանրային հեռուստառադիո» ընկերության 60 աշխատակիցները կհամալրեն գործազուրկների շարքերը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր