00:00:00

Փոխեք օրենք-կանոնակարգերը, տիկնայք և պարոնայք, եղեք պարզ և համեստ ձեր ապրելակերպում. Իշխանյանը՝ Միրզոյանին

03:13, 31 հունվար 2019

Իրավապաշտպան Ավետիք իշխանյանը ֆեյսբուքում գրում է. «ԽԱԽՏԵՔ ՕՐԵՆՔ—ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ․․․ Կարդացի ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի բացատրությունները տարածված տեսանյութի կապակցությամբ։ Եթե նույնիսկ ինչ-ինչ օրենքներով և կանոնակարգերով կարգավորվում են նոմենկլատուրայի ապրելակերպը, շարժուձևը, պահվածքը, միևնույն է, հատկապես նոր պաշտոնյաների նման պահվածքը բոլորովին չի արդարացվում։ Փոխեք օրենք-կանոնակարգերը, տիկնայք և պարոնայք, եղեք պարզ և համեստ ձեր ապրելակերպում։ Ի վերջո, երբ նայում ես պաշտոնյայի «անտարբեր» ,«հանգիստ», «ինքնավստահ» տեսքին և նրան ստվերի պես հետևող, բնազդորեն նրա քմահաճույքները կատարող (չնայած կոստյումավոր), բայց նրա կողմից չնկատվող, օգնական-թիկնապահին, մտածում ես արդյո՞ք ստրկա-ճորտատիրական հասարակության մեջ չենք ապրում։ Իսկ մինչ այդ օրենք-կանոնակարգերը փոխելը, խախտեք դրանք։ Ոչ-ոք ձեզ այդ խախտումների համար չի քննադատի և պատասխանատվության չի ենթարկի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր