00:00:00

Լեւոն Վահրադյանը՝ Շիրակի մարզպետ նշանակվելու մասին

02:52, 31 հունվար 2019

Irakanum.am-ը երեկ տեղեկացրել էր, որ իշխանական կուլիսներում քննարկվում է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին նախարար Լեւոն Վահրադյանին Շիրակի մարզպետ նշանակելու հարցը։ Վերջինս ծնունդով Շիրակի մարզի Արթիկ քաղաքից է։ Վահրադյանը նախարար էր նշանակվել ԲՀԿ քվոտայով։ Արդյո՞ք Լեւոն Վահրադյանին նման առաջարկություն եղել է, թե ոչ, փորձեցինք ճշտել նախկին նախարարից։ Վերջինս նշեց, որ տեղեկությունը կարդացել է լրատվամիջոցով։ Հարցին, թե Ձեր հետ հանդիպում, քննարկում այդ թեմայով եղե՞լ է, Լեւոն Վահրադյանը պատասխանեց․«Հանդիպում, քննարկում․․․ բնականաբար, որ ասում եմ ձեզանից եմ լսել, ձեզանից եմ լսել։ Իմ ինֆորմացիան ինտերնետից է»։ Ամեն դեպքում Վահրադյանը նշեց, որ առաջարկ լինելու դեպքում նոր թեմային կանդրադառնա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր